Ֆլորիդայում երկու քաղաքներ վճարել են հարյուր հազարավոր դոլարներ հանցագործ հաքերներին

11:25 29-06-2019

Ֆլորիդայում երկրորդ քաղաքը վճարել է հարյուր հազարավոր դոլարներ հանցագործ հաքերներին, որոնք կոտրել էին տեղական համակարգչային համակարգերը, հաղորդում է Americaru-ն:

Լեյք Սիթիից բարձրաստիճան պաշտոնյաները համաձայնվել են վճարել 42 բիտկոին, որը համարժեք է 426 000 դոլարին, հաքերներին, որոնք գրավել էին քաղաքի համակարգչային համակարգերը հունիսի 10-ին: Երկու շաբաթ շարունակ քաղաքի իշխանությունները փորձում էին վերականգնել ցանցի աշխատանքը սեփական ջանքերով, սակայն արդյունքում որոշել էին վճարել հաքերներին: Պարզվել էր, որ վնասակար ծրագիրը հարձակում էր գործել ցանցի վրա երեք տարբեր միջոցներով՝ գրավերով փոստը, քաղաքային հեռախոսներն ու առցանց վճարային համակարգերը:

Դա Ֆլորիդայում երկրորդ քաղաքն է, որը դարձել է հաքերների զոհն այս ամառ. հունիսի 19-ին Ռիվերա Բիչի պաշտոնական անձինք քվեարկել են 65 բիտկոին վճարելու օգտին, որը կազմում է շուրջ 600 000 դոլար, հաքերներին, որոնք անջատել էին քաղաքի առցանց ծառայությունները մայիսի վերջում:


Աղբյուրը՝ https://news.am/arm/news/521028.html