Ֆլորիդա քաղաքը համաձայնել է հաքերներին 600 000 դոլար վճարել

22:06 21-06-2019

Ֆլորիդայի քաղաքային իշխանությունները համաձայնել են հաքերներին որպես փրկագին 600 000 դոլար վճարել այն բանից հետո, երբ հաքերները պարալիզացրել են քաղաքի համակարգչային համակարգերը, հաղորդում է AFP-ը:

Քաղաքի համակարգչային համակարգերի գործունեությունը խափանվել է վիրուսի միջոցով, որը թողարկվել է մայիսի 29-ին, ոստիկանության քաղաքային վարչության աշխատակիցների կողմից:

Հունիսի 5-ին քաղաքն իր կայքում ծանուցում է տեղադրել այն մասին, որ տվյալների անվտանգության հետ կապված խնդիրներ են առաջացել և աշխատում է դրանց լուծման ուղղությամբ:


Մանրամասները՝ https://www.1in.am/2582406.html