Օքսֆորդն ստացել Է բրիտանական համալսարանների պատմության մեջ խոշորագույն նվիրատվությունը

22:40 19-06-2019

Ամերիկյան Blackstone Group ներդրումային ընկերության ղեկավար միլիարդատեր Սթիվեն Շվարցմանը Օքսֆորդին նվիրաբերել Է 150 մլն ֆունտ (188 մլն դոլար): Ինչպես նշում Է BBC-ն, դա ռեկորդային նվիրատվություն Է բրիտանական համալսարանների պատմության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փողը կստանա նոր ինստիտուտը, որն զբաղվելու Է արհեստական ինտելեկտի ուսումնասիրությամբ եւ դրա հետ կապված Էթիկական ու սոցիալական խնդիրների մշակմամբ: Նաեւ այդ միջոցներով ստեղծվելու Է հումանիտար դիսցիպլինների կենտրոն, որը կանվանակոչվի Շվարցմանի պատվին:

Ի տարբերություն մյուս խոշոր նվիրատուների, Շվարցմանն Օքսֆորդի շրջանավարտ չԷ, նշում Է Guardian-ը: Միլիարդատերը պատմել Է, որ որոշել Է համալսարանին օգնել նրա փոխկանցլեր Լուիզա Ռիչարդսոնի խնդրանքով, ինչպես նաեւ 1963 թվականին Օքսֆորդ այցելության հիշողությունների ազդեցությամբ: Մեծ Բրիտանիայի կառավարությունում Շվարցմանի նվիրատվությունը գնահատել են որպես ներդրում Միացյալ Թագավորությունում, որը գլոբալ նշանակություն ունի, նշում Է BBC-ն:


Մանրամասները՝ https://armenpress.am/arm/news/979006.html