Փորձագետները պարզել են լավագույն տեսախցիկով սմարթֆոնը

18:29 18-08-2019

DxOMark–ի փորձագետները նշել են այն սմարթֆոնը, որի լուսանկարներն առանձնանում են լավագույն որակով։

Առաջատարը Samsung Galaxy Note10+ 5G–ն է։ Դա պարզվել է հատուկ թեստավորման արդյունքում, գրում է korrespondent.net–ը։

Թեստերի արդյունքում բջջային տեսախցիկների վարկանիշում Samsung Galaxy Note10+ 5G–ն 1 միավորով առաջ է անցել Huawei P30 Pro–ից և Samsung Galaxy S10 5G–ից։ Այդուհանդերձ փորձագետները շարունակում են համարել, որ P30 Pro–ն լավագույնն է լուսանկարների որակով։ Note10+ 5G–ն ստացել է 118 միավոր, իսկ նրա «մրցակիցը»` Huawei–ը` 119։ 

Samsung–ի բջջայինը գրանցել է լավագույն արդյունքներն առջևի տեսախցիկով լուսանկարելու և տեսանյութ նկարահանելու ժամանակ` համապատասխանաբար 99 և 101 միավոր։ 

Հակառակ այն կարծիքին, որ iPhone–ը լավագույնն է տեսանյութ նկարահանելու հարցում, Apple–ի սմարթֆոնները զիջել են հարավկորեական ֆլագմանին։ Նրանք ստացել են 82 և 96 միավոր։


Աղբյուրը՝ http://newsarmenia.am/am/news/science/pordzagetnery-parzel-en-lavaguyn/