Վերատին տեղեկացրել է՝ Instagram-ի իր հաշիվը հաքերների ձեռքում է հայտնվել

20:22 08-08-2019

ՊՍԺ-ի պաշտպան Մարկո Վերատին բացատրել է, թե ինչու է հավանել թիմակիցներին վարկաբեկող գրառումը: 

Ֆուտբոլիստը Instagram-ի սթորի բաժնում իր հետևորդներին տեղեկացրել է, որ իր հաշիվը հաքերների ձեռքում է հայտնվել: Մինչ նա կարողացել է վերականգնել այն, հաքերներն իր անունից մի շարք գործողություններ են իրականացնել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դեպքից հետո Վերատիի և թիմի դարպասապահներ Ալֆոնս Արեոլայի և Կևին Տրապի հարաբերությունները լարվել են:


Աղբյուրը՝ http://www.ilur.am/news/view/76787.html