18:58 18-08-2019
Սոցցանցերը բացասաբար են ազդում դեռահասների հոգեկան առողջության վրա: Լոնդոնի համալսարանական քոլեջի գինականները նշում են, որ սոցցանցերում երկար ժամանակ անցկացնելն աղջիկների մոտ բարձրացնում է հուզականությունը 28%-ով:
Հետազոտության շրջանակում, որը հրապարակվել է The Lancet Child and Adolescent Health ամսագրում, գիտնականները վերլուծել են Անգլիայի տարածքում ավելի քան հազար դպրոցներում սովորող 13 հազար դեռահասների տվյալները: Պարզվել է՝ սոցցանցերը բացասաբար են ազդում նրանց հոգեկանի վրա, ընդ որում, դա հիմնականում վերաբերում է աղջիկներին, քան տղաներին:
Բացի այդ, սոցցանցերից կախվածությունը մեծացնում է կիբեր-բուլլինգի նկատմամբ աղջիկների խոցելությունը, ինչը կարող է քնի եւ ֆիզիկական ակտիվության պակասի պատճառ դառնալ:
Գիտնականների կարծիքով՝ հաճախակի կարելի է համարել օրական 3 կամ ավելի անգամ սոցցանցերի կիրառումը: Այդ կապակցությամբ գիտնականները խորհուրդ են տալիս նվազեցնել սոցցանցերի կիրառումն ու շատ ժամանակ տրամադրել կենդանի շփմանը:
Աղբյուրը՝ https://iravunk.com/news/91284