Սմարթֆոնները կարող են վերածվել վտանգավոր ձայնային զենքերի

19:04 18-08-2019

Կիբերանվտանգության մասնագետները կարծում են, որ բոլոր ժամանակակից գաջեթները՝ լինեն դրանք սմարթֆոններ, նոութբուքներ կամ այլ սմարթ սարքեր, կարող են վերածվել վտանգավոր ձայնային զենքի ցանցահենների կողմից։

Այս մասին գրում է Astera-ն։ Պարզվել է, որ ժամանակակից բոլոր գաջեթներն էլ ունեն այնպիսի թերություններ, որոնք թույլ են տալից ցանցահեններին անլար կապի միջոցով միանալ դրանց եւ ստիպել, որ ձայնային ազդանշաններ արձակեն, որոնք վտանգավոր են մարդու կյանքի եւ առողջության համար։ Փորձարկումները, որոնք իրականացվել են, ապացուցել են տեսական ենթադրության իրավացիությունը։ Ներկայումս փորձ է արվում արտադրողներին ներկայացնել այդ բոլոր թերությունները՝ վերացնելու կամ շտկելու համար։


Աղբյուրը՝ https://iravunk.com/news/91103