Սմարթֆոն-տրանսֆորմեր, անտեսանելի տեսախցիկ և մատչելի Samsung. հունիսի լավագույն սմարթֆոնները

09:31 05-07-2019

Անցյալ ամիս մենք տեսանք Xiaomi CC9-ը, որն ընկերության CC շարքի առաջին սմարթֆոնն էր, մատչելի Samsung Galaxy M40-ը, ինչպես նաև OPPO սմարթֆոնը` աշխարհում առաջին թաքնված տեսախցիկով:

Xiaomi Mi CC9

Xiaomi-ն ներկայացրեց նոր սմարթֆոնը, որը շատ նման է MI 9-ին, բայց հիմնականում թիրախավորված է երիտասարդների համար: Այն ունի մետաղից և ապակուց կաղապար:

Սմարթֆոնի հիմնական առանձնահատկությունը նրա տեսախցիկն է: Xiaomi Mi CC9-ն ունի չորս տեսախցիկ՝ 32 մեգապիքսել դիմային մոդուլ և եռակի հիմնական մոդուլ` 48, 16 և 12 մեգապիքսել սենսորներով:

Սարքի առջևի վահանակում տեղադրված է 6.2 դյույմանոց FHD + էկրան՝ ինտեգրված մատնահետքի սկաներով: Սմարթֆոնն ունի նաև Snapdragon 730 պրոցեսոր, մինչև 8 ԳԲ RAM և մինչև 256 ԳԲ ներքին հիշողություն:

Տեխնիկական բնութագրիչներ


Samsung Galaxy M40

Նոր սմարթֆոնը բոլոր նրանց համար է, ովքեր ուզում են ունենալ ընկերության թանկարժեք սարքերի դիզայնով սմարթֆոն, բայց չեն ուզում ավելի գումար վճարել ֆլագմենների համար:

Galaxy M40-ը հագեցած է 6.3 դյույմանոց IPS-էկրանով՝ Full HD-ի լուծմամբ, որի ձախ անկյունում կա առանձնացված հատված՝ 16 ՄՊ մոդուլով տեսախցիկի համար:

Սմարթֆոնը կարելի է անվանել անսահման էկրանով, քանի որ էկրանը կազմում է դիմային հատվածի 91,8 տոկոսը: Բացի այդ, Screen Sound Galaxy M40 տեխնոլոգիայի շնորհիվ էկրանը կարող է փոխանցել զրուցակցի ձայնը՝ դիսփլեյի վիբրացիայի միջոցով:

Տեխնիկական բնութագրիչներ


Doogee S90 Pro

Doogee-ն ներկայացրել է S90 Pro սմարթֆոնը, որը մոդուլային S90 սմարթֆոնի ավելի հզոր տարբերակն է: Սա հեռախոս-տրանսֆորմեր է, որը լրացուցիչ մոդուլների միջոցով կարող է վերափոխվել շարժական խաղային վահանակի, ռացիայի, լիցքավորման powerbank-ի և նույնիսկ՝ գիշերային տեսողության սարքի:

Pro տարբերակը տարբերվում է ավելի հզոր պրոցեսորով՝ արագ լիցքավորման, 5G մոդուլի, ինչպես նաև մի շարք այլ փոքր նորարարությունների շնորհիվ: Շարժական մոդուլները կցվում են սարքին` ներկառուցված մագնիսներով:

Սմարթֆոնն ունի 6,18 դյույմանոց էկրան, որն էլ ունի Full HD + լուծում: Առջևի տեսախցիկը տեղադրվում է էկրանին վերևի հատվածում գտնվող կտրվածքում: Կորպուսը պաշտպանված է ջրից և փոշուց՝ IP68 ստանդարտի համաձայն: Սմարթֆոնի ծայրերին դիմացկուն ներդիրներ են, որոնք պաշտպանում են սարքը, երբ այն ընկնում է:

Տեխնիկական բնութագրիչներ


Blackview BV9700 Pro

Մեկ այլ սմարթֆոն՝ ճանապարհորդների և մարզիկների համար, այս անգամ՝ Blackview-ից: Սմարթֆոնի կորպուսը պաշտպանված է ջրից և հարվածներից՝ MIL-STD-810G ռազմական ստանդարտով, և թույլ է տալիս սարքին աշխատել շատ ցածր և բարձր ջերմաստիճանի պայմաններում:

Սարքի էկրանը 5.84 դյույմ է՝ FHD + IPS լուծմամբ և 16 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկի համար նախատեսված կտրվածքով: Հետին հատվածում առկա է երկակի տեսախցիկ` 16 և 8 մեգապիքսել սենսորներով:

Տեխնիկական բնութագրիչներ


Huawei Nova 5 Pro

Huawei-ն ներկայացրել է Nova 5 Pro նոր սմարթֆոնը՝ մատնահետքի ներդրված սկաներով:

Սարքը պարունակում է 6.39 դյույմանոց էկրան՝ OLED մատրիցայով, FHD + բանաձևով և 32 մեգապիքսել դիմային տեսախցիկով:

Տեխնիկական բնութագրիչներ


OPPO՝ թաքնված տեսախցիկով

Այս սմարթֆոնը, վերջապես, իրականություն է: Բոլոր նրանք, ովքեր նյարդայնանում էին անսահման էկրանով սմարթֆոնների վերին հատվածում տեսախցիկների կտրվածքից, կարող են հանգիստ շունչ քաշել: Նոր սմարթֆոնում տեսախցիկը ներկառուցված է էկրանում: Սա թույլ է տալիս միաժամանակ և՛ օգտագործել տեսացիկը, և՛ չկորցնել էկրանի տեղեկատվությունը:

Oppo-ն արդեն բացատրել է՝ ինչպես է աշխատում տեխնոլոգիան: Սովորական ռեժիմում տեսախցիկն ընդհանրապես չի երևում, իսկ լուսանկարահանման ընթացքում էկրանին հայտնվում է սև գիծ: Գիծն անհետանում է, երբ փակվում է լուսանկարահանման ծրագիրը:

Հիմա սմարթֆոնների համար նման տեսախցիկները դառնում են շատ տարածված: Օրինակ՝ Galaxy S10-ում տեսախցիկը գրեթե չի երևում: Դրա համար միայն մի փոքր անցք կա սմարթֆոնի վերին հատվածում:

Այս սմարթֆոնի տեխնիկական բնութագրիչները դեռևս ամբողջությամբ բացահայտված չեն: Մասնագետները սպասում են, թե երբ այն կմտնի մասսայական արտադրություն:


Աղբյուրը՝ https://168.am/2019/07/03/1143445.html