Սերիալները խաղի կվերածվեն. Netflix-ը հայտնել է՝ որ ֆիլմն է առաջինը «խաղացնելու».

20:57 14-06-2019

Ամերիկյան ընկերությունը խաղեր կստեղծի հանրահայտ սերիալների մոտիվներով։


ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Netflix ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է ամենասիրված և ճանաչված սերիալների հիման վրա խաղեր թողարկել: Առաջին խաղի հիմքում կլինի «Stranger Things» սերիալը: Սերիալներ, ֆիլմեր ու հաղորդումներ նկարահանող ընկերությունն այս մասին հայտարարել է Լոս Անջելեսում ընթացող E3 (Electronic Entertainment Expo) համակարգչային խաղերի ցուցահանդեսի ժամանակ։



Stranger Things: The Game-ը կթողարկվի Nintendo Switch, PS4 և Xbox One հարթակների համար հուլիսի 4-ին՝ սերիալի 3-րդ սեզոնի հետ միաժամանակ: Խաղը կառաջարկի ուսումնասիրել 3-րդ սեզոնի դեպքերը և իմանալ սերիալի աշխարհի մանրամասները: Հնարավոր կլինի խաղալ համակարգչի «ստեղծած» ընկերոջ հետ կամ էլ այլ իրական խաղացողի հետ:



Մանրամասները՝ https://armeniasputnik.am/world/20190614/19137349/serialnery-khaxi-kveratsven-Netflix-y-haytnel-e-vor-filmn-e-arajiny-khaxacnelu-tesanyut.html