Ջեֆ Բեզոսը 3236 արբանյակների արձակման պաշտոնական թույլտվություն է խնդրել

13:29 10-07-2019

Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը Հաղորդակցությունների դաշնային հանձնաժողովից 3236 արբանյակների արձակման պաշտոնական թույլտվություն է խնդրել, հաղորդում է HighTech+-ը՝ Engadget-ի վրա հղումով: 

Ընկերությունը հայտնել է, որ այն ողջ աշխարհը համացանցով չի ապահովի, Ալյասկայի որոշ շրջաններ «չծածկված» կմնան:

Սարքերը կաշխատեն Կա-դիապազոն արբանյակային կապով (26,5-ից մինչեւ 40 ԳԳց):

Ընկերությունը նաեւ թույլտվություն է խնդրել խոչընդոտները վերացման տեխնոլոգիաների կիրառման համար: Ինչ վերաբերում է տիեզերական աղբի պոտենցիալ խնդիրներին, Բեզոսը մտածել է նաեւ դրա մասին. արբանյակները ուղեծրից կիջնեն 10 տարուց եւ կայրվեն մթնոլորտում:

Սակայն ընկերությունը դեռ չի հայտնել արձակման ամսաթվի մասին:

Վերջերս Իլոն Մասկի SpaceX-ը կորցրեց Starlink ծրագրի 60 արբանյակներից երկուսի հետ կապը, պատճառը հայտնի չէ:


Աղբյուրը՝ https://news.am/arm/news/522783.html