Պեկինը Թրամփին կոչ է արել հիշել Huawei հետ կապված խոստումների մասին

09:29 05-07-2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հիշի իր խոստումների մասին եւ դադարեցնի Huawei-ի դեմ ճնշումները: Այս մասին հայտարարել է Չինաստանի կոմերցիայի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք հիշում ենք Օսակայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում Թրամփի հայտարարությունը, որում նա նշեց, որ ամերիկյան կողմը թույլ կտա ձեռնարկություններին վաճառել Huawei-ի արտադրանքը: Հուսով ենք՝ ԱՄՆ նախագահը կկատարի իր խոստումը կարճ ժամկետներում»,- ասել է նա:  

Գաո Ֆենի խոսքով՝ Չինաստանն առաջին հերթին գործընկեր է, որի հետ կարելի է համագործակցել փոխշահավետ հիմքով:

«Մենք միշտ կրկնելու ենք՝ բանակցություններն անհրաժեշտ են, դրանք պետք է ցույց տան փոխադարձ հարգանքը, հաշվի առնեն փոխադարձ շահերը: Եվ եթե մենք համաձայնության հասնենք, ապա այն պետք է հաշվի առների երկու կողմերի դիրքորոշումներն ու վերացնի Պեկինի դժգոհության համար գլխավոր առիթները»,- եզրափակել է Չինաստանի կոմերցիայի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:  


Աղբյուրը՝ https://news.am/arm/news/522156.html