Չինաստանը մինչև նոյեմբերի 11-ը կրիպտոարժույթ կթողարկի. ԶԼՄ-ներ

20:21 12-09-2019

Չինաստանի Ժողովրդական բանկի սեփական կրիպտոարժույթը կթողարկվի մինչև նոյեմբերի 11-ը, այդ օրը երկրում նշվում է Ամուրիների օրը, և տեղի են ունենում զանգվածային իսպառ վաճառքներ, գրում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով Forbes-ին։ Պարբերականի տեղեկատվությամբ՝ սկզբնական փուլում ալթքոինը հասանելի կլինի յոթ հաստատության համար, ներառյալ երեք խոշոր բանկեր, երկու տեխնոլոգիական հսկաներ՝ Alibaba-ն և Tencent-ը, ինչպես նաև Union Pay ասոցիացիան։

Աղբյուրների խոսքով՝ ազգային կրիպտոարժույթի տեխնոլոգիան պատրաստ էր դեռևս անցած տարի։ Ցանցը կկարողանա մշակել մինչև 300 հազար տրանզակցիա վայրկյանում, բայց այն չի աշխատի բացառապես բլոքչեյնի վրա, ընդգծել է ֆինանսական կարգավորողի վճարային որոշումների ստորաբաժանման փոխտնօրեն Մու Չանունը։

Անցած շաբաթ հայտնի է դարձել, որ Չինաստանի Ժողովրդական բանկը մտադիր է թողարկել սեփական կրիպտոարժույթ Facebook սոցիալական ցանցից առաջ։ China Daily-ն հավաստիացնում է, որ երկրում սկսել են ալթքոինի ստեղծման աշխատանքները դեռևս 2014-ին, այն պետք է փոխարինի կանխիկ դրամին, բայց ոչ յուանին, որը գտնվում է բանկային հաշիվներում էլեկտրոնային ձևով։


Աղբյուրը՝ https://operativ.am/?p=335535&l=am