Չինաստանը 192 արբանյակներից արհեստական ինտելեկտով Leo ցանց կթողարկի

21:46 01-07-2019

Չինաստանն ուղեծրում 192 արբանյակներից արհեստական ինտելեկտով Leo ցանց կթողարկի՝ Երկրի մակերեսն ուսումնասիրելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Leo ցանցը կունենա արհեստական ինտելեկտով 192 արբանյակ, որոնք ինքնուրույն կվերլուծեն Երկրի մակերեւույթի էկոլոգիական վիճակը, բացահայտել բարձր ջերմաստիճանով կամ այլ գործոններով պայմանավորված խախտումները: Leo-ն լուսանկարներ կանի եւ Երկիր կուղարկի այն լուսանկարները, որոնց վրա նորմայից խախտումներ կան:

Էկոլոգիական գործառույթից բացի՝ այն կվերլուծի նաեւ տրանսպորտային հոսքերն ու կուսումնասիրի եղանակի ձեւավորումը: Առաջին թողարկումը տեղի կունենա 2021 թվականին:

Վերջերս հայտնի դարձավ, որ Չինաստանի տիեզերական գործակալությունը մտադիր է Մարս սեփական առաքելությունն ուղարկել արդեն 2020 թվականին:

2019 թվականի հունվարին չինական Chang’e 4 զոնդը մարդկության պատմության մեջ առաջին անգամ Լուսնի հակառակ կողմում վայրէջք կատարեց: Ընդ որում, այն ոչինչ չի բերի Երկիր, սակայն կուսումնասիրի արբանյակի հզոր ռադարի շնորհիվ: 


Աղբյուրը՝ https://news.am/arm/news/521562.html