Մոլորակի ապագան՝ փոքր «հայկական տապանում»

21:15 14-06-2019

«Աշխարհն ավելի շատ բան կիմանա մեր մասին, իսկ մենք՝ աշխարհի մասին». Արմեն Սարգսյանի ուղերձը Ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր գագաթնաժողովը պատմության մեջ առաջին անգամ անցյալ շաբաթ իր սահմաններից դուրս անցկացվեց՝ Հայաստանում։ Հայկականացված «Մտքերի հայկական գագաթնաժողովն» աշխարհի տարբեր երկրներից անվանի ու ազդեցիկ գիտնականների, ձեռներեցների, ներդրողների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, հայաստանցի եւ օտարերկրացի ավելի քան հարյուր հեղինակավոր քաղաքական ու ռազմական գործիչների, վերլուծաբանների էր հյուրընկալել։ Գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու բացառիկ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2018թ. սեպտեմբերին, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ֆրանսիական Շամոնի քաղաքում ամեն տարի անցկացվող «Մտքերի գագաթնաժողովին»:


Հյուրերի թվում էին՝ 2005-2007թթ. Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ջեյմս Ջոնսը, Միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։ Դիլիջանում էր աշխարհահռչակ Google ընկերության վաճառքի եւ արտադրության ղեկավար Թեդ Սաուդերը, ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի ներդրումների եւ ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոն, Siemens ընկերության տնօրեն Ժան-Մարկ Լիշկան, ֆրանսիական THALES ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմին, Սկոլկովոյի մենջմենթի դպրոցի խորհրդի ղեկավար, ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը, Crans Montana ֆորումի նախագահ Պիեռ-Էմանուել Քուիրինը, ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի հիմնադրամի նախագահ եւ տնօրեն Ուիլյամ Փարկերը եւ այլք: 


Մանրամասները՝ https://www.aravot.am/2019/06/13/1049667/