Մեր տիեզերական գործունեությունը բացառապես խաղաղ բնույթ է կրում․ Ավետ Պողոսյանը՝ տիեզերք ուղարկված հայկական արբանյակի մասին

17:36 27-11-2022

Այո՛, գրեթե բոլոր արտադրողների հետ ռազմաարդյունաբերության կոմիտեն կապի մեջ է և շատ լավ համագործակցում են, այդ թվում՝ ՊՆ-ի ներգրավմամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ-ում կան ընկերություններ, որոնք զբաղվում են ԱԹՍ-ների արտադրությամբ կամ հնարավոր է մոտ ապագայում սերիական արտադրություն լինի:


Լրագրողի պնդմանը, թե իրենք հիմնականում բողոքում են նրանից, որ ՊՆ և գերատեսչությունները չեն աջակցում որպեսզի սերիական թողարկում անեն, փոխնախարարն ասաց, որ բարձրաձայնված խնդիրների մի մասն օբյեկտիվ են և «այդ օբյեկտիվ խնդիրների մասով մենք գտնվում ենք լուծման փուլում»:


Հարցին, թե բացի ԱԹՍ-ներից, այլ զինատեսակների բանակ մտնելու համար ինչ քայլեր են արվում, օրինակ՝ կրակելու համար ավտոմատացված ավտոմատների, որոնք փոխարինում էին զինվորին, Ավետ Պողոսյանը նշեց, որ այդ մասին չի կարող այժմ բարձրաձայնել:


«Այդ մասին բաց ինֆորմացիա ներկայացված էր ցուցահանդեսում, բայց մեկ բառով ասեմ, որ արվում է »,- նշեց նա՝ նկատի ունենալով ամիսներ առաջ «Հայտեք» ցուցահանդեսը:


Աղբյուրը՝ https://infoport.am/am/news/defense/mer-tiezerakan-gortsuneutyuny-bacarapes-khaghagh-bnuyt-e-krum-avet-poghosyany-tiezerq-ugharkvats-haykakan-arbanyaki-masin