Մեկնարկել է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման և տարածման ծրագիրը

20:21 18-06-2019

Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման և տարածման ծրագիրը, որի նպատակն է պահպանել և տարածել հայկական հոգևոր և մշակութային արժեքները, նպաստել դրանց ընկալմանն ու գնահատմանը: 

Ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին՝ ՀՀ Արագածոտնի մարզում: 2013 թվականից իրականացվում է հանրապետական ձևաչափով՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը: 

Ծրագրի համալիր միջոցառումների ցանկում կկազմակերպվեն էպոսասացության

 մրցույթներ, որոնց մարզային փուլերի հաղթողները կմասնակցեն էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլին: Այն տեղի կունենա 2019 թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքում: 

Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումն ու երիտասարդ սերնդի ժամանակակից հետաքրքրությունները՝ 2017-2018 թթ. իրագործված ծրագրերի շրջանակում ստեղծվել է «Սասունցի Դավիթ» ինտելեկտուալ և ժամանցային բջջային հավելվածը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում և հասանելի է Android և IOS համակարգերի համար: 


Մանրամասները՝ http://nt.am/am/news/269250/