Մասկը նշել է աշխարհի ամենամեծ խնդիրը

20:47 12-09-2019

Tesla-ի եւ SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը նշել է ամենամեծ խնդիրը, որի հետ բախվում է աշխարհը՝ դա մարդկանց պոպուլյացիայի ճգնաժամն է, հայտնում է Americaru-ն։

Երբ խոսքը վերաբերում է մարդկության ապագային, Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը եւ Alibaba-ի հիմնադիր Ջեկ Ման վիճում են, թե արժի՞ արդյոք վախենալ արհեստական ինտելեկտի պոտենցիալից։ Ման լավատեսորեն է նայում ԱԻ-ին, իսկ Մասկը՝ առավել ապոկալիպտիկ կերպով։ Սակայն երկու միլիարդատերերն էլ համամիտ են, որ ամենամեծ խնդիրը, որի հետ աշխարհն այսօր բախվում է եւ կբախվի ապագայում, բնակչության ճգնաժամն է։

«Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ մոլորակի վրա բավական շատ մարդ կա, սակայն իրականում դա հնացած կարծիք է»,- ասել է Մասկը՝ Մայի հետ միասին ելույթ ունենալով Արհեստական ինտելեկտի մասին համաշխարհային համաժողովում, որը կայացել է Շանհայում։

«Կարծում եմ, որ ամենամեծ խնդիրը, որին կբախվի աշխարհը 20 տարի հետո, կլինի բնակչության կրճատումը։ Ոչ թե պայթյուն, այլ կոլապս։ Շատ շուտով կլինի մարդկանց անբավարարություն, եւ դա կանդրադառնա ինչպես տնտեսության, այնպես էլ համաշխարհային հանրության սոցիալական պայմանների վրա»,- նշել է Մասկը։


Աղբյուրը՝ https://operativ.am/?p=336261&l=am