Մասկը հաստատել է, որ ChatGPT չաթբոտին մրցակից կստեղծի

22:16 22-04-2023

Միլիարդատեր, SpaceX, Tesla Inc., Twitter ընկերությունների գործադիր տնօրեն Իլոն Մասկն ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ կգործարկի արհեստական բանականության (Artificial intelligence) TruthGPT կոչվող հարթակ՝ մարտահրավեր նետելու Microsoft-ին և Google-ին։


Նա քննադատել է OpenAI-ին՝ ChatGPT չաթբոտը ստեղծած ընկերությանը, նշելով, որ այն այժմ դարձել է «շահույթ հետապնդող» կազմակերպություն, «Microsoft-ին սերտ դաշնակից»:


Մասկը նաև մեղադրել է Google-ի համահիմնադիր Լարի Փեյջին արհեստական բանականության անվտանգությանը լուրջ չվերաբերվելու համար:


«Ես պատրաստվում եմ սկսել մի բան, որն անվանում եմ TruthGPT կամ առավելագույն ճշմարտություն որոնող արհեստական բանականություն, որը փորձում է հասկանալ տիեզերքի բնույթը», - ասել է Մասկը ամերիկյան Fox News-ի հաղորադավար Թաքեր Քարլսոնին տված հարցազրույցում։


Աղբյուրը՝ https://www.tert.am/am/news/2023/04/18/ChatGPT/3924155