Մադրիդում կալանվել է Իսպանիայի պատմության մեջ ամենախոշոր կիբեռխարդախը

13:27 10-07-2019

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Մադրիդում կալանել է մի երիտասարդի, որը համարվում է ամենախոշոր կիբեռխարդախն Իսպանիայի պատմության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով երկրի իրավապահ մարմիններին։

Նրանց տեղեկատվությամբ՝ խոսքը 23-ամյա իսպանահպատակի մասին է, որը «վերածվել է առաջնահերթ թիրախի թագավորության ամբողջ ոստիկանության համար»։ Գործողությունն սկսվել է այն բանից հետո, երբ իրավապահները ուշադրություն են դարձրել հնարավոր խարդախությունների շարքին, որոնք անդրադարձել են երկրի բազմաթիվ բնակիչների վրա եւ նման բնութագրեր ունեցել։

Ինչպես նշել են քաղաքացիական գվարդիայում, խոսքն այն մեքենայությունների մասին է, որոնք կատարվել են կայքերի միջոցով առցանց խանութներում։ Այդ ինտերնետ-էջերի ընդհանուր գծերից մեկը եղել է դրանց կարճ գոյությունը։ Կարճ ժամանակաընթացքում վեբ-կայքը ակտիվորեն գովազդվել է հիմնական որոնողական համակարգերում՝ գայթակղիչ առաջարկություններով, նպատակ ունենալով ներգրավել պոտենցիալ գնորդներ կարճ ժամկետում։

Իրավապահները կարծում են, որ կասկածյալի ամենամսյա եկամուտը հանցավոր գործունեությունից երբեմն գերազանցել է 300 հազար եվրոն։ Գործողության ընթացքում կալանվել է եւս երկու մարդ։


Աղբյուրը՝ https://operativ.am/?p=327638&l=am