Հրապարակվեց Հայաստանում անցկացվող «WCIT 2019»-ի 10 հիմնական բանախոսներից 5-ի անունները

20:34 18-08-2019

Երևանում հոկտեմբերի 6-9-ը տեղի կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների «WCIT 2019» համաշխարհային համաժողովը։ Կազմակերպիչներն այսօր հայտարարեցին համաժողովին մասնակցող 10 հիմնական զեկուցողներից 5-ի անունները։

Առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միության (UATE) նախագահ, համաժողովի կազմակերպիչ Ալեքսանդր Եսայանն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նրանք հաստատել են իրենց մասնակցությունը «համաշխարհային համաժողովին՝ որպես հիմնական բանախոսներ:

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, ունեն 59 հաստատված բանախոս և նրանց թիվն ամեն օր ավելանում է:

Այսպիսով, 5 գլխավոր զեկուցողներն են՝ «Acer» ընկերության հիմնադիր Սթեն Շին, բարձր-նորարարական ծրագրային ապահովման «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մըրթին, GPS նավիգացիոն համակարգերի արտադրության առաջատար «Garmin» կորպորացիայի համահիմնադիր և գործադիր նախագահ Մին Կաոն, արհեստական բանականության տեխնոլոգիաների առաջատար «NVIDIA» ընկերության հիմնադիր Ջենսեն Հուանգը, «VaynerX»-ի նախագահ Գերի Վայներչուկը։

Արելքսանդր Եսայանը հայտնեց, որ համաժողովի շրջանակներում Հայաստան կայցելեն ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։

Նրա խոսքով՝ համաժողովից առաջ Հանրապետության հրապարակում տեղի կունենա համերգ, որը մեկնարկելու է ժամը 20:00-ին: «Համաշխարհային համաժողովը տեղի է ունեցել 16 երկրում և այդ բոլոր երկրներից հրավիրվել ենք երաժիշտների, որոնց համախմբելով ստեղծվելու է նվագախումբ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Կլինի 70 երաժիշտ 16 երկրից և 30 երաժիշտ՝ Հայաստանից։ Նվագախումբը կկատարի 16 երկրի երաժշտություններ, իսկ 17-ը կլինի հայկական երաժշտություն»,- նշեց Ալեքսանդր Եսայանը։

Նրա խոսքով՝ դրանից հետո առաջին անգամ կհայտարարեն արհեստական բանականության միջոցով ստեղծված երաժշտության կատարում նվագախմի միջոցով։ Երաժշտությունը լինելու է այդ 16 երկրի երգերի միքսը։ 


Աղբյուրը՝ https://www.panorama.am/am/news/2019/08/17/WCIT-2019/2154645