Հնարավոր է՝ ԱՄՆ-ն Ճապոնիայի հետ հիմնադրամ ստեղծի 5G համակարգերի շուկայից Չինաստանին դուրս մղելու համար

13:32 03-02-2021

ԱՄՆ-ն մտադիր է Ճապոնիային ներգրավել բազմազգ հիմնադրամի ստեղծմանը, որը նախատեսված է 5-րդ սերնդի կապի համակարգերի (5G) մշակման ու տարածման ֆինանսավորման համար՝ այս շուկայից չինական արտադրանքը դուրս մղելու նպատակով: Ենթադրվում է նաեւ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի մասնակցությունը, այսօր հայտնել է ճապոնական Yomiuri պարբերականը՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրներին:


Ըստ այս տեղեկությունների՝ հիմնադրամի չափը առայժմ որոշված չէ, սակայն սկզբնական շրջանում այն կարող է կազմել 500 մլն դոլար:


Yomiuri-ին ավելի վաղ հայտնել էր, որ Ճապոնիայի կառավարությունը Վաշինգտոնի եւ Լոնդոնի հետ խորհրդակցություններ է անցկացնում համագործակցության շուրջ՝ 5G բջջային համակարգերի համար սարքավորումների շուկայից չինական Huawei կորպորացիային դուրս մղելու նպատակով: Պարբերականի տեղեկություններով՝ այս հարցի շուրջ ընդհանուր համաձայնությունը ձեռք է բերվել 2020 թվականի աշնանը ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի համապատասխան գերատեսչությունների հետ Տոկիոյի ներկայացուցիչների անցկացրած առանձին խորհրդակցությունների ժամանակ:


Աղբյուրը՝ https://operativ.am/?p=411122&l=am