Հաքերները կարող են գողանալ հավելվածների 76 տոկոսի օգտատերերի տվյալները. փորձագետներ

22:29 19-06-2019

Բջջային հավելվածների ամենատարածված խոցելիությունը տվյալների ոչ անվտանգ պահպանությունն է, որը հանդիպում է այդպիսի ծրագրերի 76 տոկոսում, արդյունքում հաքերների ձեռքերում կարող են հայտնվել օգտատերերի անհատական տվյալները եւ ֆինանսական տեղեկությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Positive Technologies ընկերության հետազոտությունը:

«Փորձագետներն ամենատարածված խոցելիություն են համարում տվյալների ոչ անվտանգ պահպանությունը, որը հանդիպում է բջջային հավելվածների 76 տոկոսում. հաքերների ձեռքերում կարող են հայտնվել գաղտնաբառերը, ֆինանսական տեղեկությունները, անհատական տվյալները եւ անձնական նամակագրությունը»,- նշված է հետազոտության մեջ:

Փորձագետները նշել են, որ տվյալները գողանալու համար չարագործները զոհի սմարթֆոնին ֆիզիկական հասանելիության կարիք հազվադեպ են ունենում. հայտնաբերված խոցելիությունների 89 տոկոսը կարող է շահագործվել վնասակար ծրագրային ապահովման օգտագործմամբ:


Մանրամասները՝ http://xnews.am/?view=news&id=46188