20:47 18-08-2019
Ստեղծել արհեստական ինտելեկտ, որը կարող է վերածել ձեզ անիմե հերոսի, ընդամենը ժամանակի խնդիր էր, գրում է Futurism-ը։
Այժմ վիդեոխաղեր ստեղծող ընկերության հարավկորեացի ծրագրավորողները ստեղծել են գեներացնող ցանցեր, որոնք կլանում են մարդկանց սելֆիները՝ «դուրս նետելով» ձեր սիրելի հերոսի իդեալական անիմե ծաղրանկարը։
Ծրագրավորողների նոր մեթոդը, որը դարձել է սելֆիի եւ մուլտֆիլմի միջեւ կոմպրոմիս, ստացել է «U-GAT-IT» անվանումը։
Ինչպես նշում են հենց ծրագրավորողները, նրանց առաջարկած մոդելն ունակ է ոչ միայն փոխել պատկերն ընդհանուր առմամբ, այլ նաեւ փոխակերպել ամենափոքր մասնիկները։
Աղբյուրը՝ http://xnews.am/?view=news&id=48992