Հայտնի են դարձել Windows-ի թողարկման նոր ժամկետները

13:29 03-02-2021

Windows 10-ի հաջորդ խոշոր թարմացումը կթողարկվի հունիսին, հայտնում է «Լենտա»-ն` վկայակոչելով Windows Latest պարբերականը: Microsoft-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ օպերացիոն համակարգը կթողարկվի հունիսին: Հեղինակների կարծիքով` Windows 10 21H1 թարմացումը խոշոր նորամուծություններ չի ունենա եւ նվիրված կլինի համակարգի որակի բարելավմանը եւ սխալների շտկմանը:


Հայտնի է, որ բացահայտված թարմացումը մշակողների համար նոր API (Application Programming Interface) կստանա: Բացի այդ, Microsoft-ի ծրագրավորողները մտադիր են շտկել Kernel Transaction Manager-ի (KTM) վտանգավոր խոցելիությունը: Windows 10 21H1-ի վրա աշխատանքները կմեկնարկեն փետրվարին, իսկ մշակողների համար օպերացիոն համակարգի բետա տարբերակը հասանելի կդառնա մայիսին:


Աղբյուրը՝ http://www.top-news.am/?p=101791&l=am