Հայկ Խաչատրյան․ Արհեստական ինտելեկտը զարգացման հաջորդ փուլում լրիվությամբ կարձագանքի ինչպես մարդը

22:02 21-06-2019

Panorama.am-ի հարցազրույցը քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հարավային Կորեայում Samsung ընկերությունում «Samsung Display»-ի գլխավոր ինժեներ Հայկ Խաչատրյանի հետ՝ արհեստական բանականության շուրջ։

Panorama- Վերջին շրջանում շատ հաճախ է սկսվել կիրառվել «արհեստական ինտելեկտ» (ԱԻ) կամ «արհեստական բանականություն» տերմինը, ի՞նչ է այն։

Հ․Խաչատրյան- Ընդհանրացված տեսքով, արհեստական բանականությունը դա մարդկային բանականության սիմուլացիան է մեքենաների վրա։ Այլ խոսքով, երբ համակարգիչները ծրագարվորվում են այնպես, որ գործեն, արձագանքեն, և «արարեն» ինչպես մարդիկ։ Այս գործընթացը ներառում է՝

«learning» (սովորել) - տեղեկության և կանոնների կուտակում, «reasoning» (փաստարկում) - օգտագործել որոշակի կանոններ՝ դրված նպատակին մասամբ կամ ամբողջությամբ հասնելու համար,

self-correction (ինքնակարգավորում) - ինքնակատարելագործման գործընթաց:

ԱԻ մասնակի կիրառումներից է խոսքի վերծանումը (speech recognition) և մեքենայական տեսողությունը (machine vision)։

Ըստ կատեգորիաների ԱԻ կարող է լինել թույլ և ուժեղ։ Թույլ, կամ անվանում են նաև նեղ ԱԻ, նախագծված և վարժեցված է մեկ կոնկրետ նպատակի համար։ Օրինակ Apple-ի Siri-ն կամ Samsung-ի Bixby-ն նեղ ԱԻ են՝ վիրտուալ անհատական օգնականներ։ Թերևս նշենք, որ Bixby-ն ունի նաև «machine vision» և կարող է ճանաչել առարկաները։

Ուժեղ ԱԻ համարվում է արհեստական ընդհանուր բանականությունները, որոնք կարող են դրսևորել մարդու կոգնիտիվ ունակությունները։ Անծանոթ իրավիճակում հայտնվելիս ուժեղ ԱԻ-ն ունակ է որոշում կայացնել և արձագանքել ըստ իրավիճակի։ Ուժեղ ԱԻ-ները դեռ մշակման փուլում են և կլինեն հաջորդ սերնդի ԱԻ-ներ։


Մանրամասները՝ https://www.panorama.am/am/news/2019/06/21/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF-%D4%BD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%BF%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-%D4%B1%D6%80%D5%B0%D5%A5%D5%BD%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AB%D5%B6%D5%BF%D5%A5%D5%AC%D5%A5%D5%AF%D5%BF/2130935