Համացանցի օգտատերերի թիվը գերազանցել է Երկրի ամբողջ բնակչության 51 տոկոսը

20:41 18-06-2019

Համացանցի օգտատերերի թիվը գերազանցել է Երկրի ամբողջ բնակչության 51 տոկոսը, իսկ ցանցում անցկացված ժամանակն աճել է մինչեւ 6.3 ժամ: Մեկ քառորդ դարի ընթացքում համացանցում հայտնվել է 3.8 մլրդ մարդ: Նրանց մեծամասնությունն ապրում է Չինաստանում, Հնդկաստանում եւ ԱՄՆ-ում: Այդպիսի տվյալները նշված են Bond Capital հիմնադրամի հիմնադիր Մերի Միքերի ամենամյա վերլուծական ամփոփագրում: Մերի Միքերի տվյալերի համաձայն՝ 2018 թվականին ակտիվորեն աշխատում եւ ժամանցն էր անցկացնում համացանցում 6 տոկոսով ավելի շատ մարդ, քան դրանից մեկ տարի առաջ. 2017 թվականին համացանցն ուներ 3.6 ակտիվ օգտատեր կամ բնակչության 49 տոկոսը: Սակայն այժմ աճի տեմպերը նվազում են, հաղորդում է «Ինվեստ-Ֆորսայտ»-ը: Առավել հաճախ համացանց մուտք գործելու սկզբնակետը սմարթֆոնը կամ հեռուստատեսային սարքն է, որոնց միջոցով հասանելի է դառնում մեդիակոնտենտը, որն առավել հաճախ ֆոտոն եւ վիդեոն է:


Մանրամասները՝ http://newsbook.am/?p=133237&l=am