ՀՀ նախագահը հանդիպել է «Elettronica Group»-ի տնօրենի հետ

22:34 21-06-2019

Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում այցելել է իտալական հանրահայտ «Elettronica Group» ընկերության տաղավար:

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը հանդիպել է «Elettronica Group» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էնզո Բենինիի հետ: Ընկերությունը ծառայություններ է մատուցում պաշտպանության, անվտանգության ու կիբերանվտանգության ոլորտներում և համարվում է աշխարհում առաջատարներից մեկը:

Էնզո Բենինին շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ այցելության և իրենց ընկերության գործունեության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար: «Շատ ուրախ ենք Ձեզ տեսնել մեր տաղավարում: Անկախ մեր անձնական բարեկամությունից՝ այս այցը չափազանց կարևոր է, և Հայաստանի նախագահին այսօր այստեղ ընդունելը մեծ պատիվ է մեր ընկերության ու, առհասարակ, այս ցուցադրության համար: Իտալիայի և Հայաստանի միջև բարեկամությունը շատ ամուր է, և մենք ցանկանում ենք այն էլ ավելի ամրապնդել»,-նշել է նա:


Մանրամասները՝ https://www.lragir.am/2019/06/21/453854/