Կիբերհոգեբանություն

19:01 18-08-2019

Կիբերհոգեբանությունը կամ համացանցի հոգեբանությունը համարվում է հոգեբանության ճյուղ, որը միացնում և պատասխանատվություն է կրում մարդկանց կողմից համացանցի սոցիալական ծառայությունների կիրառվող միջոցների, սկզբունքների և տեսակների պրակտիկ հետազոտության, մեթոդաբանության և տեսության համար։

Այս դեպքում սոցիալական ծառայություն ասելով հասկանում ենք ոչ միայն սոցիալական կայքերը, այլ նաև համացանցի օգնությամբ իրականացվող շփման ցանկացած այլ գործիք՝ վեբ-կոնֆերանսներից և չատերից մինչև մեսսենջեռ և օնլայն խաղեր։ Կիբերհոգեբանությունը սերտորեն կապված է մեդիագիտության, ինֆորմատիկայի և այլ գիտական ուղղությունների հետ։ Հոգեբանական ճյուղերից այն մոտ է համարվում մեդիահոգեբանությանը։

Կիբերհոգեբանության տարածված հետազոտություններից կարելի է առանձնացնել ցանցային նույնականացման խնդիրը, ինտերնետային շփման առանձնահատկությունները և այլն։ Հոգեբանական պրակտիկայում աշխատում են այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են՝ ինտերնետային կախվածությունը, FoMo-ն կամ հետաքրքիր իրադարձությունը բաց թողնելու կպչուն վախը, սոցիալական կայքերի թողած բացասական ազդեցությունը մարդու հոգեվիճակի վրա։

Կիբերհոգեբանական հետազոտությունները կարող են ներգրավել հոգեբանական տարբեր ուղղություններ, օրինակ․


Աղբյուրը՝ https://scannews.am/news/kiberhogebanowtyown/2019-08-14-7801