Կասպերսկի. Համացանցից գրոհների ենթարկվել է հայաստանցի օգտատերերի 28,3, տեղային սպառնալիքների՝ 38 տոկոսը

20:30 06-05-2020

Հայաստանում 2020-ի առաջին եռամսյակում համացանցից գրոհների ենթարկվել է օգտատերերի 28,3%-ը, և գրանցվել է դրանց հետ կապված 331 հազ. 20 միջադեպ։ 2019-ի նույն ժամանակահատվածում նման գրոհների բախվել է օգտատերերի 16,13%-ը։ Տվյալները ներկայացնում է «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը։ 

Ինչպես վկայում են «Կասպերսկի» ընկերության տվյալները, 2020-ի հունվար-մարտին տեղային սպառնալիքների ենթարկվել է հայաստանցի օգտատերերի 38%-ը, իսկ այդ սպառնալիքների հետ կապված միջադեպերի քանակը կազմել է 626 հազ. 552։Նախորդ տարվա նույն ամիսներին տեղային սպառնալիքներով վարակման փորձերի Հայաստանում բախվել է համակարգիչների 41%-ը։ Այդ սպառնալիքները համակարգիչ են ներթափանցում ֆայլերի (նիշք) միջոցով կամ հանովի կրիչներից (ֆլեշ-կրիչներ, ֆոտոխցիկների և հեռախոսների հիշողության քարտեր, արտաքին կոշտ սկավառակներ) վարակման ճանապարհով կամ համակարգչում են հայտնվում ոչ բաց տեսքով (օրինակ՝ բարդ ինստալյատորների պարունակած ծրագրեր, ծածկագրված ֆայլեր և այլն)։

Փորձագետները համացանցիցգրոհներից՝ վարակված վեբ-էջերից վնասաբեր օբյեկտների ներբեռնումից պաշտպանվելու համար խորհուրդ են տալիս օգտագործել վեբ-մոդուլովհուսալի հակավիրուս։ Չարագործները կամ հատուկ են ստեղծում վնասաբեր կայքէջեր, կամ կոտրում ենօրինական ռեսուրսները և այդտեղ տեղադրում վնասաբեր սկրիպտներ և ամենատարբեր նշանակության ծրագրեր, կրիպտոարժույթների թաքնված մայներեներ, ծածկագրող շորթիչներներբեռնող փաթեթներ, անհատական և բանկային տվյալների գողության համար նախատեսված ծրագրեր։ 

Տեղային սպառնալիքներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է հրաժարվել հանովի կրիչներով աշխատանքից, և դրանց օգտագործման անհրաժեշտության դեպքում կրիչներն ստուգել հուսալի հակավիրուսով։ Հարկ է միշտ ստուգել նաև ներբեռնվող բարդ ինստալյատորները և արխիվները։ Վարակումը խոչընդոտում է նաև համակարգչում հանովի կրիչների ֆայլերի ավտոմատ գործարկման գործառույթնանջատելը։

 

Աղբյուր` https://www.panorama.am/am/news/2020/05/06/%D4%BF%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A5%D6%80%D5%BD%D5%AF%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D6%81%D5%AB-%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A5%D6%80/2286335