22:39 19-06-2019
Իսրայելական Rafael ընկերությունը Spice 250 ռումբը հագեցրել են արհեստական ինտելեկտով, հաղորդում է N+1-ը՝ Defense News-ի վրա հղումով:
Նոր ռազմամթերքը կարող է ինքնուրույն գտնել թիրախն ու այն տարբերել այլ օբյեկտներից: Ընկերությունում պնդում են, որ ռազմամթերքի փորձարկումն արդեն ավարտվել է եւ հաջողությամբ է անցել:
Ժամանակակից ռումբերը կարող են հագեցած լինել ինքնանշանառման համակարգերի մի քանի տեսակներով: Ռազմամթերքը, սակայն կարող է սխալներ թույլ տալ, օրինակ, եթե նշանառման կետում մի քանի նման օբյեկտներ գտնվեն:
Spice 250 ավիացիոն ռումբը, ինչպես պնդում են ընկերությունում, կարող է մեծ հավանականությամբ տարբերել թիրախը, ինչի համար օգտագործվում է տվյալների բազա, որը պարունակում է տարբեր օբյեկտների եռաչափ մոդելներ, ինչպես նաեւ նեյրոցանցերի օգնությամբ ստեղծված ալգորիթմներ:
Մշակողները պնդում են, որ նոր ռազմամթերքը կարող է ինքնուրույն կողմնորոշվել տարածքում, տարբերել շարժվող եւ անշարժ օբյեկտները:
Spice 250 ավիացիոն ռումբը հագեցած է 75 կգ զանգվածով եւ կարող է խոցել մինչեւ 100 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները: Այն ունի նաեւ ծալվող թեւ, որի օգնությամբ կարող է ծրագրել թիրախները:
Մանրամասները՝ https://news.am/arm/news/519149.html