Իսպանիայում դրոնները կսկսեն բռնել կանոնները խախտող վարորդներին

20:20 08-08-2019

Իսպանիայի ճանապարհային իշխանությունները անօդաչուներ են մտցնում երթևեկության կանոնները խախտող վարորդների դեմ պայքարի համար: Իսպանիայի երթևեկության գլխավոր վարչությունում հայտարարել են, որ վերը նշված նպատակներով արդեն ձեռք է բերվել 11 անօդաչու թռչող սարք, որից 3-ն արտոնագրվել է Իսպանիայի օդերևութաբանական կենտրոնի կողմից՝ տվյալների հավաքագրման համար:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, Հեռակառավարվող անօդաչու թռչող սարքերը պարեկելու են այն վայրերում, որտեղ ամենից հաճախ են պատահարներ գրանցվում, ինչպես նաև ճանապարհներին, որտեղ մեծ է հեծանվորդների, մոտոցիկլետների և հետիոտների թիվը: Բացի այդ, սարքերը կօգտագործվեն խոշոր միջոցառումների ժամանակ, որոնք ծանրաբեռնված երթևեկություն պատճառ են դառնում և կօգնեն արտակարգ իրավիճակների ծառայությանը:

Բացի այդ, գերատեսչությունը հայտարարել է, որ մտադիր են ևս 20 անօդաչու ձեռք բերել երթևեկությունը հսկելու և կարգավորելու համար:


Աղբյուրը՝ https://armdaily.am/?p=58375&l=am