Ինտերնետի հսկաները թշնամական քաղաքականություն են վարում վեբ կայքերի նկատմամբ

19:46 08-08-2019

Հնարավոր է՝ սա անխուսափելի էր։ Համակարգում, որտեղ խրախուսվում են մոնոպոլիաները, և այդ մոնոպոլիաներից պահանջվում է մեծացնել աճի տեմպը և ստանալ ավելի շատ եկամուտներ (առանց նախազգուշացումների կամ բացառությունների), մենք, հավանաբար, չպետք է զարմանանք: Սակայն պետք է դրան պատրաստ լինել։

Վերջին 5 տարիների ընթացքում չի եղել մեկ խոշոր վեբ կայք կամ գերիշխող վեբ աղբյուր, որը կհովանավորի, կպարգևատրի կամ էապես կաճեցնի իր ելքային հղումները։ Մենք հասել ենք մի ցանցային դարաշրջանի, որը ավելի քիչ է կապակցված և ավելի շատ է կենտրոնացած օգտատերերի պահպանման վրա, քան ինֆորմացիայի փոխանակման վրա։ Բլոգերը դեռևս շարունակում են հավատարիմ մնալ իրենց ազնիվ գործելակերպին. այն է՝ կիսվել արժեքավորով։ Մի քանի կայքեր, ինչպիսիք են Hacker News-ը, Techmeme-ը, Memeorandum-ը և SparkToro Trending-ը, դեռևս առաջնահերթություններ ունեն և օգուտ են քաղում ագրեգացիայից և փոխանակվելուց։ Սակայն ձայնային պատասխանների և բրենդային սարքերի (Google Home, Alexa և այլն) աճին զուգընթաց՝ հղումների տրաֆիկի ապագան մռայլ է թվում։

Ստորև ներկայացված է պատկեր՝ հիմնված Jumpshot-ի 2018թ.-ի փետրվար ամսվա տվյալների վրա։ Այն ցույց է տալիս յուրաքանչյուր հղում կատարողի, սակայն ցույց չի տալիս ուղարկված հղումների ընդհանուր թիվը (կամ գոնե մեկ այցելուին ուղարկվող հղումների քանակը): Այնուամենայնիվ, մենք ունենք շատ տվյալներ (ներառյալ 2018թ.-ի աշնանից սկսած Google-ի՝ ելքային հղումների տրաֆիկի անկումը) այս իրողությունը պնդելու համար։

Հարցը մարքեթոլոգների և բոլոր ընկերությունների համար հետևյալն է.

Ինչպե՞ս է պետք արձագանքել այս երևույթին։

ա) Ընդունել ցանցային մոնոպոլիաներին և կառուցել մեր ապրանքանիշները նրանց հարթակներում։

բ) Հրաժարվել խոշոր հարթակներից և ստեղծել՝ նախապատվությունը տալով միմիայն մեր կայքերի ուղղակի այցելուներին։

գ) Օգտագործել խոշոր հարթակները որպես հղման տրաֆիկի աղբյուր՝ ժամանակին զուգընթաց հարմարվելով ավելի ու ավելի ցածր ներգրավածությանը՝ միևնույն ժամանակ կենտրոնանալով մեր սեփական կայքերում այցելուի փոխարկումը և արժեքը գնահատելու վրա:

դ) Ստեղծել բազմատեսակ բովանդակություն և փորձառություն այլ հարթակների և մեր կայքերի համար՝ նախապատվությունը տալով կայքից դուրս բովանդակությանը՝ ներգրավածության և բրենդինգի համար, և կայքի ներսում բովանդակությանը՝ հաճախորդներին գրավելու և փոխարկելու համար։

Այս տարբերակներից և ոչ մեկը, անշուշտ, իդեալական չէ, սակայն ընտրությունը մերն է։


Աղբյուրը՝ https://b24.am/business/77991.html