Թվով 9 զարմանալի բաներ, որ սովորել են անել նեյրոցանցերը

21:50 17-06-2019

Մեքենա վարելուց մինչև շեդևրների ստեղծում:


Նեյրոնային ցանցը արհեստական ինտելեկտ է, որը կարող է սովորել: Որոշ ձևերով նմանատիպ ծրագրերը գոյություն ունեին ութսունական թվականներին, սակայն այս ոլորտը հատկապես արագ զարգացում ստացավ 2015 թվականին: Նեյրոնային ցանցերի հնարավորությունները սկսել են ակտիվորեն ուսումնասիրել Մասաչուսեթսի և Օքսֆորդի նման առաջատար բուհերը, ինչպես նաև խոշոր կորպորացիաները, ինչպիսին է Google-ը:


Այժմ այս տեխնոլոգիաները հասանելի են բոլորի համար: Եվ մարդիկ արդեն իսկ այս տեխնոլոգիայի միջոցով տասնյակ խելագար և տարօրինակ ծրագրեր են հորինել: Ահա մի քանիսը:


1. Ստեղծել գոյություն չունեցող մարդկանց դեմքեր


Ծրագրավորողը ստեղծել է կայք, որը կարողանում է ստեղծել անթիվ լուսանկարներ, որոնցում պատկերված մարդիկ գոյություն չունեն:


Նման ծրագիր է ներկայացրել նաև NVIDIA-ն:


Thispersondoesnotexist կայքի հեղինակը Ֆիլիպ Վանգն է: Նա հավաքագրել է շատ իրական մարդկանց լուսանկարներ և նեյրոցանցի միջոցով խմբագրել դրանք: Ծրագիրը կարողանում է առանձնացնել դեմքի տարբեր հատվածներ՝ մազեր, քիթ, շրթունքներ, դեմքի ձև, և այլն:


The Verge-ը հայտնում է, որ կայքը կարողանում է միավորել տարբեր հատվածները և ստանալ լուսանկարներ, որոնք գրեթե անհնար է տարբերել իրական մարդկանց նկարներից:


Անգամ 100 մարդու լուսանկարից հնարավոր է ստանալ 100 հազարավոր կեղծ մարդկանց նկարներ: Դրանք բոլորը կտարբերվեն իրարից:




Այս ալգորիթմն աշխատում է ոչ միայն դեմքերի, այլ նաև գրաֆիտիների և այլ լուսանկարների հետ:


2. Կարդալ բարձրաձայն


Նեյրոցանցերի միջոցով ձայնի սինթեզման ծրագրերը շատ են: Սեփական ծրագրեր ունեն, օրինակ, Google-ը և Yandex-ը:


Նման կերպ ստեղծված ձայնը հարթ է և իրատեսական: Այս մեթոդը ունի շատ կիրառություններ՝ տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց համար կարդալու հնարավորություն ստեղծելուց՝ մինչև հավելվածների ձայնավորում:


3. Մեքենա վարել


Շատ ընկերություններ տրանսպորտի ապագան տեսնում են առանց վարորդի մեքենաներում: Սեփական մշակումներ ունեն Audi-ն, Uber-ը, Google-ը, Tesla-ն, «Яндекса»-ը և շատ այլ ընկերություններ: Այս նախագծերի մեծ մասն աշխատում է նեյրոնային ցանցերի միջոցով:




Տեխնոլոգիան օգնում է մեքենաներին հասկանալ՝ որտեղ են գծապատկերները, ճանապարհային նշանները, այլ մեքենաները և հետիոտնը:


4. Վերականգնել լուսանկարների և տեսանյութերի գույները


Տոկիոյի Վեդեդա համալսարանի գիտնականները մշակել են մի ծրագիր, որը սև և սպիտակ լուսանկարները և տեսանյութերը դարձնում է գունավոր: Նեյրոնային ցանցը սովորել է տարբերել հիմնական պատկերների գույները:




Օրինակ՝ երկինքը կապույտ է, խոտերը՝ կանաչ, և այլն: Ծրագիրը ընտրում է առանձին պատկերները և գունավորում դրանք:


5. Ամենուր տեսնել շան դեմքեր


Նեյրոնային ցանցով աշխատող առաջին հայտնի տեխնոլոգիաներից էր Google-ի Inceptionism-ը: Այս տեխնոլոգիան ներկայացվել էր 2015 թվականին:


Տեխնոլոգիան տարբեր նկարների վրա ավելացնում էր շան շրթունքներ, ականջներ, դունչ և այն:


Հազարավոր մարդիկ օգտագործեցին տեխնոլոգիան իրենց նկարները հետաքրքիր դարձնելու, ինչպես նաև համաշխարհային հայտնիություն ունեցող նկարները փոփոխելու համար:




6. Գրել երաժշտություն


Նեյրոնային ցանց կարելի է ներբեռնել ցանկացած տեսակի թվային տեղեկատվություն, այդ թվում՝ երաժշտություն:


Մի շարք հետազոտողներ սովորեցնում են իրենց ծրագրերին հայտնի կոմպոզիտորների երաժշտությունները:


Սեփական ստեղծագործություններ գրել նեյրոնային ցանցը դեռ չի կարողանում, սակայն պատճենել հայտնի երաժշտությունները լավ է ստացվում:


Մանրամասները՝ https://168.am/2019/06/16/1136516.html