Թուրքիայի պետական կառույցների կայքերը հայտնվել են ցանցահենների թիրախում

18:52 18-08-2019

«Cloud Atlas» ցանցահենային խումբը վերջին շրջանում հարձակման է ենթարկել Թուրքիայի պետական ֆինանսական և ավիացիոն, ինչպես նաև կրոնական հաստատություններին պատկանող կայքերը։ Այս մասին հայտնել են «Kaspersky» կիբերանվտանգության ընկերության մասնագետները, փոխանցում է ermenihaber.am-ը:

Հարձակումների թիրախում են հայտնվել նաև Պորտուգալիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Աֆղանստանի և Ղրղզստանի պետական կառույցները։ Նշենք, որ «Cloud Atlas» թիմն իր գործունեությունը սկսել է 2014թ․։


Աղբյուրը՝ http://www.slaq.am/arm/news/1331457/