Ընկերությունների ղեկավարությունները կիբերանվտանգությունը համար մեկ սպառնալիք են համարում

13:48 10-07-2019

Ընկերությունների ղեկավարությունները կիբերանվտանգությունը մոտակա 5-10 տարում համաշխարհային տնտեսության համար համար մեկ սպառնալիք են համարում, հաղորդում է CNBC-ը:

«2019 թվականի ընթացքում գործադիր տնօրենների իմպերատիվ հետազոտության» զեկույցի համաձայն՝ EY քոնսալթինգային ընկերությունը հարցում է անցկացրել Forbes Global 2000 վարկանիշային աղյուսակում ներռված 200 գործադիր տնօրենների շրջանում: Հետազոտողները հարցազրույց են վերցրել նաեւ 100 առաջատար ներդրողներից, որոնք առնվազն 100 մլրդ դոլարի չափով ակտիվներ են տնօրինել:

Հետազոտության համաձայն՝ գործադիր տնօրեններն աճի հնարավորություն են տեսնում, քան ռիսկեր այդ գլոբալ խնդիրների լուծման համար:

3 գործադիր տնօրեններից երկուսը հայտարարել են, որ իրենք, հավանաբար, կհայտարարեն իրենց դիրքորոշումը՝ կապված համաշխարհային խոշորագույն խնդիրների հետ:

Հարցմանը մասնակցել են նաեւ ներդրողներ, որոնք գնահատել են գլոբալ խնդիրների ինտեգրումը: 43%-ը կարծում է, որ ղեկավարների գլխավոր առաջնահերթությունը պետք է լինի ներքին ղեկավարման խոցելիությունը, արդյունավետության ցուցանիշներն ու գլոբալ խնդիրների լուծումը:

EY-ի հարցումն անցկացվել է այս տարվա հունվարից ապրիլը Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում եւ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:


Աղբյուրը՝ https://operativ.am/?p=328190&l=am