Եվրոպական կենտրոնական բանկը հայտարարել է հաքերների կողմից իր կայքի տվյալների հնարավոր գողության մասին

19:20 18-08-2019

Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) կայքերից մեկը ենթարկվել է հաքերային հարձակման, ինչի արդյունքում հնարավոր է գողացված լինեն գաղտնի տեղեկությունները:

ԵԿԲ-ն հայտնում է, որ հաքերները կոտրել են բանկային հաշվետվությունների ինտեգրված ուղեցույցի կայքի արտաքին սերվերը՝ (BIRD: Այսպիսով՝ BIRD ծառայության 481 բաժանորդների էլեկտրոնային փոստի հասցեները, անունների և պաշտոնների վերաբերյալ տվյալները կարող են լինել չարագործների տրամադրության տակ, ասվում է ԵԿԲ-ի հաղորդագրության մեջ: Կենտրոնական բանկը նշում է, որ օգտատերերի գաղտնաբառերի վերաբերյալ տվյալները չեն գողացվել:

Եվրոպական կենտրոնական բանկը դադարեցրել է կայքի աշխատանքը այն բանից հետո, երբ հերթական պլանային ստուգման շրջանակներում հայտնաբերել է խոցելիությունը, ինչպես նաև նախազգուշացրել է այն մարդկանց խնդրի մասին, որոնց տեղեկատվությունը հնարավոր է գողացվել է: Հաքերային հարձակումը չի տարածվել ԵԿԲ-ի ներքին համակարգերի և շուկայական կարևոր տեղեկատվության վրա:


Աղբյուրը՝ https://www.pastinfo.am/hy/news/2019/08/15/Եվրոպական-կենտրոնական-բանկը-հայտարարել-է-հաքերների-կողմից-իր-կայքի-տվյալների-հնարավոր-գողության-մասին/873314