Դրոնային հարձակման հետեւանքով օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը

22:56 17-06-2019

Եմենյան ապստամբ հուսիտները դրոնային հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիայի Ջիզանի եւ Աբխա քաղաքների օդանավակայանների վրա, որոնք գտնվում են սաուդական միապետության հարավային հատվածում։ Այս մասին հայտնում է «Ալ Մասիրա» հեռուստակայանը։ Դրոնային հարձակումների թիրախում եղել են Ջիզանի օդանավակայանի դիսպետչերական կետը, եւ Աբխայի օդանավակայանի վառելիքա-լիցքավորման կայանը։ Ներկայումս երկու օդանավակայաններն էլ չեն գործում։ Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող արաբական կոալիցիան հաղորդել է, որ իր ուժերը որսացել ու ոչնչացրել են հուսիտներին պատկանող մեկ դրոն, որը թիրախավորել էր Աբխան։


Մանրամասները՝ https://hraparak.am/post/2079594067