20:00 08-08-2019
Այս բացառիկ ռազմավարական համագործակցությունը կազմակերպությունների միջև սկսվել է 2019 թվականի ապրիլից` Դիջիթեյնի ընթացիկ համակարգերը արհեստական բանականության տեխնոլոգիաներով արդիականացնելու մտադրությամբ:
Մասնավորապես, իր EPICA արհեստական բանականության հարթակով, Դեվելանդուն կտրամադրի անհատականացված խաղային առաջարկություններ խաղացողների համար: Սա կիրականացվի պարբերաբար սովորելով խաղային տվյալների հիման վրա` խաղացողների նախընտրելի խաղեր, խաղային պատմություն, դեմոգրաֆիկ և այլ խաղային տվյալներ, մինչդեռ առաջարկությունների գործիքը կկիրառի խաղերի փոխհատման մատրիցան, խաղացողների համար ավելի գրավիչ խաղեր առաջարկելու համար:
Ավելին, Protogen արհեստական բանականության հարթակը նաև կվերլուծի խաղացողների խաղադրույքները: Հիմա, հնարավոր կլինի հայտնաբերել խարդախ ու ռիսկային խաղացողներին, հետևելով նրանց խաղային վարքագծին: Այս համակարգի շնորհիվ՝ խաղացողները կդասակարգվեն 1-10 սանդղակով՝ ըստ իրենց ռիսկայնության աստիճանի:
Արդյունքում՝ Դիջիթեյնի գործընկերները անցում կկատարեն ավանդական պատմական տվյալների բազայի վերլուծությունից դեպի փոխկապակցվածությունների հայտնաբերման և վարքագծերի կանխատեսման, ինչի շնորհիվ նախորոք կհայտանբերեն խարդախ և ռիսկային խաղային գործունեությունները:
Արհեստական բանականության նոր տեխնոլոգիաները լույսի արագությամբ ներթափանցում են Դիջիթեյնի ՏՏ ենթակառուցվածք, խոստանալով ունենալ բեկումնային ազդեցություն ընդհանուր ոլորտի մակարդակով:
Աղբյուրը՝ https://www.1in.am/2606693.html