Դավիթ Յանը կառուցում է աշխարհի ամենախելացի տներից մեկը

20:23 12-09-2019

Forbes ամսագիրը հրապարակել է միլիարդատերներին պականող 5 ամենախելացի տների ընտրանին, գրում է Rusarminfo-ն:

Առաջին հնգյակում է հայտնվել արմատներով հայ ռուսաստանցի գործարար, ABBYY ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանի տունը:

Նշվում է, որ տան կառուցումը դեռևս ընթացքի մեջ է: Այն վերահսկվելու է «անկանխատեսելի» արհեստական բանականությամբ, որը կոչվում է Մորֆեուս:

«Մորֆեուսին տրված է ընտրության ազատություն. եթե նրան խնդրեն միացնել սուրճի մեքենան, բացել դուռը կամ որևէ այլ տնային աշխատանք կատարել, նա կկարողանա ինքնուրույն որոշել՝ անել դա, թե ոչ: Ժամանակի ընթացքում ռոբոտը բանկային հաշիվ կունենա և կկարողանա իրեր գնել Amazon-ից՝ իրեն կամ այլ մարդկանց», - ասվում է Forbes-ի հոդվածում:

Նշվում է նաև, որ Մորֆեուսը, բացի տնային ծառայություններ մատուցելուց, ստիպված կլինի ուսումնասիրել գիտակցության ազատության մասին փիլիսոփայական աշխատություններ՝ Դավիթ Յանի «սոցիալական փորձարկման» շրջանակում։

Ամենախելացի տների ցանկում են ներառվել նաև Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի՝ Մորգան Ֆրիմանի ձայնով խոսող տունը, Tesla և SpaceX ընկերությունների սեփականատեր Իլոն Մուսկի «կանաչ օդափոխիչներով» տունը, «Մայքրոսոֆթ» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի ցուցիչ-քորոցով տունը և հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրիի «տաք ասֆալտով» տունը:


Աղբյուրը՝ http://www.top-news.am/?p=59387&l=am