Գրպանի շատ մատչելի տպիչ՝ Xiaomi-ից

19:18 18-08-2019

Սարքը սովորական թանաք չի օգտագործում, այնպես որ, միշտ կարող եք այն վերցնել ձեզ հետ՝ առանց վախի:

Xiaomi ընկերությունը թողարկել է նոր արտադրանք Youpin հարթակում` Youdao Memobird G4 տպիչը, որը տեղավորվում է տաբատի գրպանում: Այդ մասին հայտնում է Gizchina հարթակը:

Սարքը կոմպակտ ջերմային տպիչ է, որը միանում է սմարթֆոնին Bluetooth-ով, իսկ հսկողությունը կատարվում է հատուկ ծրագրի միջոցով: Տպման բանաձևը 306dpi է: Ճիշտ է, սարքը ցուցադրում է միայն սև և սպիտակ պատկերներ:

Memobrid G4-ի չափսերը կազմում են ընդամենը 86.8×79.3×39 մմ, իսկ քաշը՝ 165 գրամ: 900 մԱ / ժամ մարտկոցը պատասխանատու է ինքնավարության համար, այն կարող է առանց դադարի տպել 8 գլանակ թղթի վրա:

Այժմ Xiaomi Youpin գրպանի տպիչը կարող է նախապես պատվիրվել 42 դոլարով: Սարքերի առաքումները սպասվում են շուտով:


Աղբյուրը՝ https://168.am/2019/08/11/1159287.html