Գիտնականները մշակել են լրացուցիչ իրականությամբ լողալու «ակնոց»

20:13 18-08-2019

Կանադական FORM ընկերության կողմից ստեղծված լրացուցիչ իրականությամբ լողալու ակնոցը պետք է մեծացնի լողի մարզումների արդյունավետությունը: Ակնոցը գրանցում է լողորդի հիմնական պարամետրերն ու տվյալները ներկայացնում օգտատերի աչքերի առաջ ի հայտ եկող գրառման տեսքով, գրում է Planet Today-ը

Օգոստոսի 7-ին շուկայում հայտնված գաջեթի արժեքը կազմում է 200 դոլար:

Լողորդներն արդեն երկար ժամանակ է, ինչ կիրառում են «խելացի» սարքեր մարզումները վերլուծելու համար, ինչպիսին է, օրինակ, լողի ռեժիմով ֆիտնես թրեքերը: FORM-ի ակնոցը ոչ միայն գրանցում է տվյալ լողի հիմնական պարամետրերը, այլ նաեւ ներկայացնում է տվյալները անմիջապես օգտատերի աչքերի առաջ. դրա համար սարքը համալրված է հատուկ պրոյեկտորով, որի լույսը արտացոլվում է աչքում:

Դեվայսը կարող է աշխատել տասնվեց ժամ առանց լիցքավորման եւ կարող է սինքրոնացվել Android-ի կամ iOS-ի համար ստեղծված հատուկ հավելվածի հետ: Սուզվելու առավելագույն խորությունը տասը մետր է: FORM ակնոցի մասին իրական կարծիքներ դեռեւս չկան, այդ իսկ պատճառով սարքի որակի մասին տվյալներ եւս չկան:


Աղբյուրը՝ http://www.slaq.am/arm/news/1330591/