09:30 05-07-2019
Գերմանիան անցում է կատարում բարձր արագությամբ բջջային ցանցին՝ թողարկելով 5-րդ սերնդի (5G) ցանց, հաղորդում է DW-ը:
Ցանցը հուլիսի 3-ից թողարկվել է Բեռլինում եւ Բոննում, ավելի ուշ կթողարկվի նաեւ Համբուրգում, Դարմշտադտեում, Լեյպցիգում եւ Մյունխենում:
Մինչ տարեվերջ ավելի քան 100 վայրերում կտեղադրվի մոտ 300 ալեհավաք 5G տեխնոլոգիայով:
Մինչ 2020 թվականի վերջ այն կտեղադրվի Գերմանիայի 20 խոշոր քաղաքներում:
Փորձագետներն այդ ցանցի թողարկումը կապում են նորագույն տեխնոլոգիաների զարգացման խթանման հետ:
Հունիսի կեսերին Գերմանիայում բջջային կապի օպերատորներն ավելի քան 6,5 մլրդ եվրո են վճերլ նոր բջջային ստանդարտի հաճախականության համար:
Ընդ որում, չինական Huawei տեխնոհսկայի 5G ցանցի կիրառման մասին որոշում չի ընդունվել: Deutsche Telekom-ի տնօրենների խորհրդի անդամ Դիրկ Վյոսսների խոսքով՝ օպերատորը սերտ կապի մեջ է Գերմանիայի տնտեսության նախարարության հետ: Նա նշել է, որ ընկերության համար առաջնային է անվտանգությունը:
Աղբյուրը՝ https://news.am/arm/news/522150.html