Բիլ Գեյթսը նշել է իր ամենամեծ սխալը, որը Microsoft-ի համար 400 մլրդ դոլար է արժեցել

22:19 25-06-2019

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը նշել է իր ամենամեծ սխալը, որը կատարել է ընկերության ղեկավարի պաշտոնում: Ըստ միլիարդատիրոջ՝ Microsoft-ը և ոչ թե Google-ը պետք է ստեղծեր սմարթֆոնների համար այլընտրանքային Apple iOS ծրագրային ապահովումը:

«Իմ ամենամեծ սխալը վատ կառավարումն է, որը թույլ չտվեց Microsoft-ին դառնալ այն, ինչ Android-ն է»,- Коммерсант-ի փոխանցմամբ՝ ասել է մոլորակի երկրորդ ամենահարուստ մարդը:

Բիլ Գեյթսի խոսքով՝ նրա սխալն ընկերության համար արժեցել է 400 միլիարդ դոլար, ինչն, ըստ նրա, կարող էր Google-ից անցնել Microsoft-ին:


Մանրամասները՝ https://www.tert.am/am/news/2019/06/25/bill-gates/3033842