Բիլ Գեյթսը նշել է, թե որն է Apple-ի հաջողության գաղտնիքը

13:47 10-07-2019

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը պատմել է այն մասին, թե իր կարծիքով որն է Apple ընկերության հաջողության գաղտնիքը: Նա ընդգծել է, որ հաջողության բանաձևն ընկերության զոհված հիմնադիր Սթիվ Ջոբսի «կախարդանքն» է: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:

Գեյթսը բացատրել է, որ Ջոբսն ուներ յուրահատուկ ունակություն` «մեռնող» ընկերություններին դարձնել ամենաթանկարժեքն աշխարհում: Microsoft-ի հիմնադիրը հավատում է, որ Ջոբսը մոգական խոսքեր է արտասանել` հմայելով մարդկանց: Ապա ավելացրել է, որ երբևէ չի հանդիպել այնպիսի անձնավորության, որը լիներ նույնքան տաղանդավոր և հավակնոտ, որքան Ջոբսն էր:


Աղբյուրը՝ http://www.slaq.am/arm/news/1324722/