Բիթքոինի արժեքը 2018-ի մայիսից առաջին անգամ գերազանցել է 10 հազար դոլարը

17:17 22-06-2019

Ամենահայտնի կրիպտոարժույթի՝ բիթքոինի արժեքը ուրբաթ երեկոյան 2018-ի մայիսից առաջին անգամ գերազանցել է 10 հազար դոլարի հոգեբանական նիշը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով գործարքների տվյալները:

CoinMarketCap պորտալի տվյալներով, որն ավելի քան 20 բորսաներով հաշվարկում է միջին գինը, առավոտյան բիթքոինը թանկացել է 10.33 տոկոսով՝ մինչեւ 10.73 հազար դոլար:

Երեքշաբթի Facebook սոցցանցը հայտարարել էր սեփական Libra կրիպտոարժույթի ստեղծման մասին: Կրիպտոարժույթի եւ հատուկ կրիպտոդրամապանակի ստեղծմամբ կզբաղվի սոցցանցի Calibra բաժինը:


Մանրամասները՝ https://news.am/arm/news/519891.html