Արևմտյան հատուկ ծառայությունների հաքերները 2018-ին կոտրել են Яндекс համակարգը՝ օգտատերերին հետևելու համար. Reuters

11:24 29-06-2019

Արևմտյան հատուկ ծառայությունների համար աշխատող հաքերները 2018 թվականի վերջին հարձակում են գործել ռուսական «Յանդեքս» որոնողական համակարգի վրա և հատուկ վիրուսային ծրագիր են ներբեռնել՝ օգտատերերին լրտեսելու համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով 4 աղբյուրի: 

Գործակալության աղբյուրների տվյալներով՝ հարձակման ժամանակ օգտագործվել է Regin վիրուսային ծրագրային ապահովումը: Այն նախկինում կիրառել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Կանադայի հատուկ ծառայությունների դեմ հաքերային հարձակումներ իրականացնելիս: Նշվում է, որ այդ երկրների հատուկ ծառայությունները հրաժարվել են մեկնաբանություն տալ այս հարցով: 

«Յանդեքսի» պաշտոնական ներկայացուցիչ Իլյա Գրաբովսկին հաստատել է, որ հաքերներն իսկապես համակարգը կոտրելու փորձ են արել, սակայն մանրամասներ չի հայտնել: Նրա խոսքով՝ որոնողական համակարգի անվտանգության ծառայությունը վաղ փուլում է հայտնաբերել հարձակումը և չեզոքացրել վտանգը:


Աղբյուրը՝ https://www.tert.am/am/news/2019/06/27/yandex/3036612