Արհեստական ​​ինտելեկտն առանց մարդու օգնության օտար լեզու է սովորել

22:18 22-04-2023

Google-ի մշակած արհեստական ​​ինտելեկտին հաջողվել է առանց մարդու օգնության օտար լեզու սովորել։ Այս մասին հայտնում է «Новая наука»-ն։

Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը CBS-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է ընկերությունն արհեստական ​​ինտելեկտին զգույշ մոտենում։ Վերջին տարիներին Մաունթին-Վյուի հսկան իսկապես դադարեցրել է արհեստական ​​ինտելեկտի հետ կապված մի քանի նախագծեր՝ ավելորդ զգուշության պատճառով: Մասնավորապես, հետաձգվել են լեզվական մոդելները, ընդ որում, Google-ը որպես պատճառ նշում էր անվտանգության և իմիջի հետ կապված ռիսկերը:

Մասամբ այս զգուշության պատճառով էլ OpenAI-ն և Microsoft-ն AI-ի մրցավազքում առաջ անցան Google-ից:


Աղբյուրը՝ https://www.7or.am/am/news/view/253511/