Արհեստական ինտելեկտը սովորել է ճանաչել մկների հույզերը դեմքի արտահայտությամբ

20:49 12-04-2020

Հետազոտողները համակարգչին «սովորեցրել» են որոշել, թե որ հույզին է համապատասխանում լաբորատոր մկների դեմքի այս կամ այն արտահայտությունը: Այսպիսով, գիտնականները ստացել են արագ և անաչառ մեթոդ, որը թույլ է տալիս ճանաչել այդ կենդանիների զգացումները: Ձեռքբերումը նոր հեռանկարներ է բացում հույզերի, այդ թվում`մարդկային, նյարդաբիոլոգիայի ուսումնասիրության մեջ:

Մանրամասները նկարագրված են Science ամսագրում տպագրված գիտական հոդվածում:

Հղումը՝ http://www.slaq.am/arm/news/1371246/