Արդյո՞ք անվտանգ են չինական դրոնները

21:39 11-06-2019

Կալիֆորնիայի Ֆրեմոնթ քաղաքում խուլ մի երեխայի հնարավոր եղավ փրկել մասնավորապես ինֆրակարմիր տեսախցիկներով զինված անօդաչու թռչող մի սարքի միջոցով, որը մթության մեջ հայտնաբերեց տղային։ Չինական DJI մակնիշի այս սարքն անգնահատելի տեղեկություններ է հաղորդում փրկարարներին, ընկերություն, որն այսօր հայտնի է ամբողջ աշխարհում։

Ֆրեմոնթի հրշեջ ծառայության բաժանմունքի ղեկավար Ջեֆ Քլեւենը բարձր է գնահատում դրոնների դերը մեր կյանքի տարբեր ոլորտներում ու հատկապես՝ փրկարարական աշխատանքներում։


Սակայն չինական արտադրության տեխնոլոգիական միջոցների նկատմամբ անվստահությունը շարունակում է աճել։ Այս պարագայում եւս, ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է, որ չինական արտադրության անօդաչու սարքերը կարող են ԱՄՆ-ից տվյալներ փոխանցել Չինաստան։ Մեղադրանք, որն ընկերությունը հերքում է։


Հրշեջ ծառայության պատասխանատուն բացատրում է, որ իրենք ունեն իրենց տվյալները գաղտնի պահելու միջոցներ ու շեշտում է այն հանգամանքը, որ տվյալներն իրենք միմյանց են փոխանցում առանց համացանցի օգնության։ ՝՝Մենք մեր համակարգն ունենք՛՛, ասում է նա։ 

DJI-ի պաշտոնատար անձանցից Ռոմեո Դուրշերի խոսքերով, ԱՄՆ-ում հասարակական անվտանգության հարցերով զբաղվող մոտ 1ՕՕՕ ծառայություն է կիրառում այս ընկերության արտադրանքը։ ՝՝Եվ երբ ԱՄՆ-ում սկսեցին մտահոգություն հայտնել դրոնների հետ կապված, մեր ընկերությունն ավելացրեց թռչող սարքերի անվտանգության ու տվյալների վերահսկման համակարգը՛՛, ասում է նա։


Մանրամասները՝ https://www.amerikayidzayn.com/a/4954566.html