ԱՏՁՄ-ն հրավիրում է մասնակցելու ԴիջիԹեք 2019 տեխնոլոգիական ցուցահանդեսին

09:40 05-07-2019

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ս.թ. հոկտեմբերի 5-ից 9-ը կազմակերպում է 15-րդ ԴիջիԹեք 2019 տեխնոլոգիական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

DigiTec 2019 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը անց է կացվելու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում՝ WCIT 2019 ցուցահանդեսի հետ համատեղ։

Ինչպես գիտեք, ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենահեղինակավոր միջոցառումը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technology, WCIT 2019-ը), ս.թ հոկտեմբերի 6-9-ը հյուրընկալվելու է Երևանում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից: WCIT 2019-ին հրավիրված են մասնակցելու տեխնոլոգիական ոլորտի ավելի քան 2000 առաջատարներ՝ շուրջ 60 երկրից:

 

Ցուցահանդեսի բաժիններն են՝

ԴիջիԹեք 2019 ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում մասնակցել բացառիկ միջոցառման.

>80000 ԱՅՑԵԼՈւ

վերջին 10 տարիների ընթացքում ցուցահանդեսի այցելուների քանակը հասել է ավելի քան 80000-ի


>120 ՄԱՍՆԱԿԻՑ

յուրաքանչյուր տարի ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 120 տեղական և արտասահմանյան ընկերություններ


>200 ՄԵԴԻԱ

ցուցահանդեսը լուսաբանվում է Հայաստանի առաջատար հեռուստա և ռադիոալիքների, ինչպես նաև սոցիալական և էլ․ մամուլի միջոցով